Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը:

Հետազոտությունն իրականացվում է հետևյալ հերթականությամբ.

  1. ներերակային եղանակով ներարկվում է յոդ պարունակող կոնտրաստային նյութ,
  2. ստացվում են ստանդարտ պրոյեկցիաներով ռենտգեն նկարներ՝,
  3. ընդհանուր հետազոտությունը տևում է մոտավորապես 15 րոպե:


Հետազոտության առավելությունները

  • Հետազոտության հիմքում տարանջատվում է կրծքագեղձի նորմալ հյուսվածքը ախտաբանական օջախներից կամ գոյացություններից, տեսանելի դարձնելով կոնտրաստային նյութի կուտակումները:
  • Գնահատվում է անոթային ցանցը. չարորակ գոյացություններում նորաստեղծ անոթային ցանցն առավել տեսանելի է դարձնում կոնտրաստանյութի կուտակումը:
  • Կոնտրաստային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է դիտարկել հայտնաբերված նորագոյացության բազմաօջախայնությունը և հստակեցնել չափերը:
  • Հետազոտության շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է խուսափել բիոպսիայից:


Ո՞ւմ է ցուցված կոնտրաստային մամոգրաֆիան

Այն պացիենտները, որոնց մոտ մամոգրաֆայի ժամանակ հայտնաբեվել են ախտաբանական օջախներ կամ նորմալ հյուսվածքում պնդացած զոնաներ, կատարվում է կոնտրաստային մամոգրաֆիա` կոնտրաստանյութի կուտակման շնորհիվ տարբերակելու բարորակ ու չարորակ փոփոխությունները:

Ինչպես՞ է որոշվում. բիոպսի՞ա, թե՞ կոնտրաստային մամոգրաֆիա:

Ուռուցքային հիվանդության ախտորոշման դեպքում, միանշանակ, կատարվում է բիոպսիա, կասկածելի դեպքերում նախընտրելի է նախապես կատարել կոնտրաստային մամոգրաֆիա:

Ո՞ւմ է հակացուցված կոնտրաստային մամոգրաֆիան

Կոնտրաստային մամոգրաֆիան հակացուցված է պացիենտներին, որոնց մոտ առկա են հետևյալ ուղեկցող հիվանդությունները.

  • երիկամային անբավարարություն,
  • վահանաձև գեղձի հիպերթիրեոզ,
  • ալերգիա` յոդից:


Հակացուցված է նաև հղիներին և կերակրող մայրերին:

Կոնտրաստային մամոգրաֆիան ունի՞ տարիքային սահմանափակում


Կոնտրաստային մամոգրաֆիան տարիքային սահմանափակում չունի:

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:


Հարկ է նախքան հետազոտությունը որոշել կրեատինինի քանակն արյան մեջ:

Ցանկալի է հետազոտությունից առաջ երկու ժամ չսնվել` խուսափելու տոքսիկ ազդեցություններից:

Հետազոտությունից հետո՞…


Հետազոտությունից հետո խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկներ օգտագործել` կոնտրաստանյութն օրգանիզմից արագ դուրս բերելու նպատակով: Հետազոտությունից ամիջապես հետո պացիենտը կարող է վերադառնալ առօրյա կյանքին:

Ստորև կներկայացվում է երկու դեպք.

 

  1. առանց կոնտրաստանյութի ախտաբանական կուտակում, որը հաստատում է կասկածելի օջախի բարորակ լինելը,
  2. կոնտրաստանյութի ախտաբանական կուտակում:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ